Մատչելիության հղումներ

Օրերս Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկը մահացել է


Արխիվ -- Հնգյակ երեխաների ծնողները` ծննդաբերությունից հետո, 3-ը մայիսի, 2017թ.

Այսօր առավոտյան «Էրեբունի» բկ-ում մահացել է մայիսի 3-ին ծնված հնգյակ երեխաներից մեկը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն «Ազատությանը» փոխանցեց, որ մահացածը 4 աղջիներից մեկն էր, որը ծնվել էր խորը անհասությամբ` 600 գրամ քաշով։

Ըստ Հայթայանի` մյուս երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր, երկուսինը՝ ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք` «Էրեբունի» հիվանդանոցում մայիսի 3-ի առավոտյան լույս աշխարհ էր եկել 5 երեխա՝ 4 աղջիկ ու 1 տղա։ Ծնողները Մեծամորից են, ապրում են վարձակալած բնակարանում։ Կառավարոթյունը արդեն խոստացել է նրանց 7.5 միլիոն դրամ հատկացնել, իսկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը 4-սենյականոց բնակարան` Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG