Մատչելիության հղումներ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում լուսաբացին հնգյակ է լույս աշխարհ եկել։ 4 աղջիկն ու 1 տղան մեծամորցի երիտասարդ ծնողների առաջնեկներն են։

«Ազատության» հետ զրույցում նորածինների մայր Լուսինե Պողոսյանն ասաց, որ ի սկզբանե չգիտեր, որ հնգյակ է ունենալու։ Իր համար սա հաճելի շոկ է։ Նորաթուխ մայրիկն արդեն որոշել է փոքրիկների անունները․ աղջիկներին կանվանեն՝ Լիլիթ, Աննա, Ռոզի, Թեհմինե, իսկ տղային՝ Արա։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ սա բացառիկ երևույթ է, քանի որ հղիությունը եղել է բնական ճանապարհով։

«Բնական բեղմնավորում է եղել, կարելի է ասել՝ անարատ հղիություն։ Նման դեպքեր Հայաստանում չեն եղել։ Ես այս ոլորտում աշխատում եմ սկսած 1980-ից, իհարկե, ունեցել ենք քառյակներ, եռյակներ, բայց հնգյակ՝ առաջին անգամն է», - պատմեց մասնագետը:

Երեխաներից 4-ը ծնվել են 800, իսկ մեկը՝ 600 գրամ քաշով։ Անդրանիկ Պողոսյանը, որն ընդունել է անﬕջական ծնունդը, իրականացրել է կեսարյան հատում։ Կինը ծննդաբերել է 28 շաբաթականում։ Բժշկի խոսքով՝ երեխաների վիճակը կայուն է, բայց դեռ շատ ջանք պետք է գործադրվի, որ նորածինների կյանքին վտանգ չսպառնա։

Ծնողներն ապրում եմ Մեծամորում, վարձով բնակարանում և հույս ունեն, որ պետությունն իրենց բնակարան նվեր կտա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG