Մատչելիության հղումներ

Վանաձորում պայթյունի փաստով քրգործ է հարուցվել


Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` բնակելի շենքի շքամուտքում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով` երեկ ժամը 18-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը պայթյունի և հանրավտանգ եղանակով վնասել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 77 շենքի շքամուտքը և դրան հարակից «Կոկետ» գեղեցկության սրահի ապակիներն ու մուտքի դռները, հաղորդում է Քննչական կոմիտեն և նշում, որ գործը հարուցվել է նույն օրը՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով»:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG