Մատչելիության հղումներ

Պայթյուն՝ Վանաձորի շենքերից մեկի պատին ամրացված փոստարկղում, տուժածներ չկան


Տեսարան Վանաձորից, արխիվ
Տեսարան Վանաձորից, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է՝ մարտի 13-ին, ժամը 18:00-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկի պատին ամրացված փոստարկղում տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան: Պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է շքամուտքի և դրան կից գեղեցկության սրահի միջնապատը, վնասվել են շքամուտքի դռները և հարակից տարածքի ապակիներ: Փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին, գեղեցկության սրահի աշխատակիցներին և ոստիկանության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը: Դեպքի վայր ժամանած Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասի ինժեներասակրավորական վաշտի ծառայողներն իրականացրել են տարածքի հետախուզում. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG