Մատչելիության հղումներ

Դաշնային դատարանը կասեցրել է նախագահ Թրամփի հրամանագրի գործողությունը


Դոնալդ Թրամփ, արխիվ

Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ-ում Սիեթլի դաշնային դատարանը երեկ ուշ երեկոյան ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցած շաբաթ ստորագրած հրամանագիրը, ըստ որի, 90 օրով արգելափակվում է ներգաղթը մահմեդական 7 երկրներից, ինչպես նաև 120 օրով դադարեցվում է փախստականների մուտքը ցանկացած երկրից:

Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես և կգործի մինչև այս հարցով վերջնական վճռի կայացումը: Սպիտակ տունը, սակայն, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն: «Նախագահի հրամանագրի նպատակն է՝ պաշտպանել հայրենիքը, և նա ունի Ամերիկայի ժողովրդին պաշտպանելու սահմանադրական լաիզորություն ու պարտավորություն»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը:

Մինչ այդ, Միացյալ Նահանգների մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայությունն արդեն տեղեկացրել է միջազգային ավիաուղիներին, որ նրանք կարող են հանել սահմանափակումներն ու աշխատել այնպես, ինչպես աշխատում էին նախագահ Թրամփի հրամանագրի հրապարակումից առաջ: Վաշինգտոնի դատախազը, ով հրամանագրի դեմ հայց էր ներկայացրել դատարան, ողջունել է դատարանի որոշումը՝ պնդելով, թե դրանով հաստատվել է «Սահմանադրության գերակայությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG