Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության վերաքննիչ բողոքը` կապված Թրամփի հրամանագրի կասեցման հետ


Սան Ֆրանցիսկոյի դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջը` բեկանել Սիեթլի դաշնային դատարանի երեկվա վճիռը, որով կասեցվել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին:

Դատարանն առաջարկել է Թրամփի վարչախմբին մինչև փետրվարի 6-ը նոր փաստարկներ ներկայացնել վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար:

Փետրվարի 3-ին Սիեթլի դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբարտը կասեցրել էր նախագահի հրամանագրի իրականացումը: Թրամփը իր այս որոշումն արդարացրել է անվտանգության նկատառումներով, սակայն հրամանագրի հակառակորդները պնդում են, որ այն հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը` կրոնական խտրականություն դրսևորելով:

Հրամանագրով, հիշեցնենք, 90 օրով արգելափակվում է մահմեդական 7 երկրների` Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ, 120 օրով դադարեցվում է փախստականների մուտքը ցանկացած այլ երկրից և անորոշ ժամկետով կասեցվում սիրիացի փախստականների ներգաղթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG