Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Թրամփի երդմնակալությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Երդմնակալությանը հետևած պաշտոնական ճաշկերույթի ընթացքում Դոնալդ Թրամփը մոտեցել է իր մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի սեղանին՝ ձեռքսեղմամբ ողջունելով նրան:

Ցուցարարները հրկիզել են աղբամաններն ու օրաթերթեր վաճառող արկղերը Վաշիգտոն Փոստ-ի մերձակայքում:

ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը երդմնակալությունից րոպեներ անց առաջին օրենքը ստորագրեց, որը թույլ կտա պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում:

Այս ամիս Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը վերացնում է օրենսդրական պահանջը, ըստ որի զինվորականը քաղաքացիական պաշտոնի անցնելուց առաջ զինվորական ծառայությունը պետք է յոթ տարի առաջ թողած լիներ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Մատիսը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Սպիտակ տան մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ Թրամփը այլ փաստաթղթեր է ստորագրել, որոնց թվում են մի քանի նշանակումներ իր վարչակազմում և հայրենասիրության ազգային օրվա մասին հայտարարություն:

Դոնալդ Թրամփի դեմ ցույցերն ուղեկցվում են բռնություններով ու ձերբակալություններով, ըստ CNN-ի, այս պահի դրությամբ առնվազն 90 մարդ է ձերբակալվել: Իրավապահները արցունքաբեր գազ ու խլացնող նռնակներ են կիրառել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ շուրջ 100 ցուցարարներ երկաթե ձողերով ու այլ միջոցներով մեքենաներ են վնասել, գույք կոտրել ու փոքրածավալ հրդեհներ սադրել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահների և ցուցարարների միջև բախում է արձանագրվել Թրամփի երդմնակալությունից առաջ:

«Ասոշիեյթեդ պրեսի» հաղորդմամբ, մի քանի ժամ անց ցուցարարների թիվը զգալի ավելացել է, ոստիկանության ու ակտիվիստների միջև բախումները այս պահին էլ շարունակվում են:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը շնորհավորում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին և կոչ անում ամրապնդել հայ-ամերիկյան կապերը նոր, վճռական քայլերի միջոցով:

Հայ դատի գրասենյակը ընդգծել է երեք հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ակնկալում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդում: Դրանք են․

«Պատշաճ նշել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության բացահայտ դեպք՝ մարտահրավեր նետելով Թուրքիայի կողմից արդարադատության խոչընդոտմանը այս դեռ չպատժված հանցագործության համար: Ինչպես նաև, մերժել Թուրքիայի՝ ամերիկյան քաղաքականությունում հայկական հարցերը ուղղորդելու ջանքերը:

Առաջ մղել երկարատև ու ժողովրդավարական խաղաղություն Կովկասսում՝ ճանաչելով և աջակցելով Արցախի անկախ հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ):

Ընդլայնել հայ-ամերիկյան տնտեսական, ռազմական և քաղաքական գործընկերությունը և աջակցել ապահով, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին», - նշված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները՝

* Էներգետիկ ծրագիր, որի առանցքում է առաջին հերթին Ամերիկայի շահը

*Արտաքին քաղաքականություն՝կրկին նախ՝ Ամերիկան կարգախոսով

*Աշխատատեղերի վերադարձ ու բարգավաճում

*Ռազմական հզորության ամրապնդում

*Առևտրային գործարքներ, որոնք նպաստավոր կլինեն անխտիր բոլոր ամերիկացիների համար:

Նշվում է նաև, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմը մտադիր է չեղարկել Բարաք Օբամայի՝ «Կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների ծրագիրն» ու այլ բնապահպանական նախաձեռնություններ:

«Այդ սահմանափակումների վերացումը կօգնի ամերիկացի աշխատողներին, կնպաստի աշխատավարձերի բարձրացմանը ավելի քան 30 միլիարդով՝հաջորդ 7 տարվա ընթացքում», - հայտարարում է Սպիտակ տունը:

Սպիտակ տան կայքն արդեն թարմացվել է:

Դոնալդ Թրամփը իր վարչակազմի ներկայացուցիչների ու թոռների ներկայությամբ ստորագրեց առաջին հրամանագրերը նախագահի պաշտոնում, ինչից հետո ներկաներին նվիրեց գրիչները, որոնց վրա դրոշմված էր իր իսկ ստորագրությունը:

Սպիտակ տան թարմացված կայքի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնում նշվում է, որ նոր վարչակազմը փորձելու է «երկրի հզորացմամբ հասնել խաղաղության»:

Պաշտոնական էջում նշվում է. «Իսլամական պետության և ծայրահեղական ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարը լինելու է մեր ամենամեծ գերխնդիրը: Այդ խմբերին հաղթելու, դրանց արմատախիլ անելու համար ԱՄՆ պետք է եռանդուն ձգտի համատեղ և դաշնակցային ռազմական գործողությունների, երբ անհրաժեշտ է: Նոր վարչակազմը աշխատելու է նաև միջազգային գործընկերների հետ՝ ահաբեկչական այդ խմբավորումներին ֆինանսական միջոցներից զրկելու, հետախուզական տվյալները միմյանց փոխանցելու և կիբերպաշտպանությունը ամրապնդելու համար»,-Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից րոպեներ անց հայտարարել է Սպիտակ տունը:

Դոնալդ Թրամփի աշխատակազմը մտադիր է հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգ ներդնել՝ Իրանից ու Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու համար՝ հաղորդում է Սպիտակ տան նորացված կայքը:

45-րդ նախագահի երդմնակալությունից րոպեներ անց հրապարակված հայտարարությունը չի մանրամասնում՝ արդյոք այդ համակարգը տարբերվելու է նախորդներից, որքան է արժենալու և ինչ միջոցներով է իրագործվելու:

Հռոմի պապը հորդորել է ԱՄՆ 45-րդ նախագահին մտածել աղքատների, թշվառների մասին ու առաջնորդվել բարոյական արժեքներով:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG