Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Թրամփի երդմնակալությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ելույթի ավարտին Դոնալդ Թրամփը խոսեց հավասարության ու հայրենասիրության մասին:

«Սև, սպիտակ՝ անկախ մեր մաշկի գույնից, մեր արյան գույնը նույնն է, բոլորս էլ ունենք հայրենասերի արյուն, վայելում ենք նույն ազատությունը և նույն դրոշի տակ ենք: Ամենազոր Աստված է տվել բոլորիս մեր երկիրը: Դիմում եմ բոլոր ամերիկացիներին՝ օվկիանոսից օվկիանոս, լեռներից լեռներ, գավառներից գավառներ, նահանգներից նահանգներ՝ դուք երբեք այլևս չեք մոռացվի, ձեր ձայնը և երազանքը տեղ կհասնեն, միասին մենք Ամերիկան կդարձնենք հզոր, կդարձնենք հպարտ, կդարձնենք ուժեղ և անվտանգ»,- երդմնակալությունից հետո առաջին ելույթը եզրափակեց ԱՄՆ 45-րդ նախագահը:

Նախագահի պաշտոնամուտի արարողությունն ավարտվեց ԱՄՆ հիմնի կատարմամբ:

​Աղմկահարույց ելույթներով, ընդդիմախոսների հասցեին կոշտ քննադատությամբ հայտնի Թրամփը նախագահի պարտականությունները ստանձնելով ընդգծեց՝ անհրաժեշտ է համերաշխ ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ:

«Մենք կվերագտնենք մեր նվիրումը միմյանց հանդեպ: Երբ Ամերիկան միացյալ է, անպարտելի է»,-հայտարարեց նա՝հավելելով,-«Մենք պետք է հրապարակավ մեր կարծիքներն արտահայտենք, վիճաբանենք տարաձայնությունների շուրջ, բայց մշտապես հանդուրժող լինենք»,-անդրանիկ ելույթում հայտարարեց նա:

Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ Թրամփը հայտարարեց, թե Նահանգներն այլևս չի փորձելու իր կենսակերպը թելադրել այլ ժողովուրդների:

«Մենք բարեկամության կձգտենք ուրիշ ազգերի հետ, կհզորացնենք հին դաշինքները և կկազմենք նոր դաշինքներ: Մենք չենք ձգտի ուրիշներին պարտադրել մեր կամքը, փոխարենը կփայլենք և դրանով օրինակ կլինենք ուրիշների համար»,-հայտարարեց նա՝ կրկնելով իր կոշտ դիրքորոշումը ծայրահեղական իսլամի նկատմամբ:

«Մենք աշխարհի երեսից կջնջենք արմատական իսլամական ահաբեկչությունը»,-խոստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

«Մենք այլևս չենք հանդուրժի քաղաքական գործիչների, որոնք միայն դժգոհում են, սակայն ոչինչ չեն անում: Եկել է գործողությունների ժամանակը, ավարտվել է դատարկ խոսակցությունների ժամանակը»,-հայտարարեց Թրամփը՝խոստանալով՝Ամերիկան կրկին սկսելու է բարգավաճել:

Թրամփը կրկնեց իր նախընտրական խոստումը՝ Առաջին հերթին Ամերիկան, հայտարարեց, որ իր բոլոր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումները կայացնելիս այդ կարգախոսով է առաջնորդվելու:

«Ես կպայքարեմ հանուն ձեզ իմ ամբողջ ուժով, և երբեք, երբք չեմ լքի: Ամերիկան կրկին կսկսի հաղթանակել, մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը, մեր սահմանները, մեր հարստությունն ու մեր երազանքները: Մենք կկառուցենք նոր ճանապարհներ, նոր մայրուղիներ ու կամուրջներ, օդանավակայաններ, թունելներ ու երկաթգծեր՝ ողջ երկրով մեկ: Մենք կհետևենք երկու պարզ սկզբունքի՝ գնիր ամերիկյանն ու աշխատանքի վերցրու ամերիկացուն»,-հայտարարեց նա:

Անդրանիկ ելույթում Դոնալդ Թրամփը նախևառաջ միասնության կոչ արեց՝ հայտարարելով . «Մենք մեկ ազգ ենք, նրանց ցավը մեր ցավն է, նրանց երազանքը մերն է, հաջողությունը՝ևս, մենք միասնական ենք՝միևնույն ճակատագրով»:

Այնուհետ, դիմելով իր երկրի քաղաքացիներին ու աշխարհին, հայտարարեց՝այսուհետ Ամերիկան փոխում է իր ռազմավարությունը. «Տասնամյակներ շարունակ մենք հարստացրել ենք օտար արդյունաբերողներին՝ հարվածելով մեր գործարարներին, պաշտպանել ենք օտար երկրներ՝մոռանալով մեր սհամանների մասին: Տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել արտասահամանում, երբ Ամերիկայի ենթակառուցվածքները քանդվում են: Օտար երկրներ ենք հարստացրել,մինչ մեր երկրի հարստությունը, ինքնավստահությունը թուլացել է: Մեկ առ մեկ մեր գործարանները քայքայլվել կամ դուրս են եկել երկրից, Ամերիկայի միջին խավի հարստությունը հոսել է այլ երկրներ: Սակայն, այդ ամենը անցյալում է, այսօր մենք նայում ենք միայն ու միայն ապագային»:

Երդմնակալությունից հետո Թրամփը հայտարարեց՝ այսօր առանձնահատուկ օր է, քանի որ Ամերիկայում իշխանության փոխանցում է տեղի ունենում ոչ միայն Օբամայի վարչակազմից՝իրեն, այլև քաղաքական էլիտայից՝ ժողովրդին: «Վաշինգտոնը բաչգավաճում էր, մինչդեռ ժողովուրդն այդ հարստությունը չէր կիսում, քաղաքական գործիչները հարստանում էին, մինչ ավելանում էր գործազրկությունը, գործարաններ էին փակվում, քաղաքական վարչակազմը զբաղված էր ինքն իրեն, ոչ թե մեր երկրի քաղաքացիներին պաշտպանելով»:

«Նրանց հաղթանակները ձերը չեն եղել, և մինչ նրանք տոնել են մայրաքաղաքում, երկրի՝տանջվող անկյուններում տոնելու քիչ բան է եղել: Փոփոխությունը սկսվում է հենց հիմա, և սա Ձեր տոնն է, սա Ձեր երկիրն է»,-առաջին ելույթում հայտարարեց ԱՄՆ 45-րդ նախագահը՝հավելելով՝ հունվարի 20-ը դառնալու է մի օր, երբ ժողովուրդը կրկին դարձավ իշխող Ամերիկայում:

«Ամերիկայի մոռացված կանայք ու տղամարդիկ՝հիմա յուրաքանչյուր ոք լսում է Ձեզ»,-հավաստիացրեց Թրամփը:

Երդմնակալությունից հետո՝ առաջին ելույթում, Դոնալդ Թրամփը երախտագիտություն հայտնեց երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային ու նրա տիկնոջը՝երկրին մատուցած ծառայությունների համար:

Րոպեներ առաջ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդվեց՝պաշտոնապես ստանձնելով պաշտոնը:

Ձախ ձեռքը դնելով Ավետարանի վրա, որով երդվել էր դեռ Աբրահամ Լինքոլնը, Թրամփը արտասանեց՝ «Ես հանդիսավորությամբ երդվում եմ, որ հավատարմորեն իրականացնելու եմ Նախագահի պարտականությունները և իմ ամբողջ կարողություններով լավագույնս պահպանելու եմ, նեցուկ եմ կանգնելու և պաշտպանելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:

Մեկնարկեց ԱՄՆ փոխնախագահի երդմնակալությունը, Մայք Փենսը, ավանդույթի համաձայն, խոստացավ ամեն ինչ անել՝ իր պարտականությունները իրականացնելու, Ամերիկայի Սահմանադրությունը պաշտպանելու համար:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG