Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Թրամփի երդմնակալությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիան, ինչպես նաև փոխնախագահ Մայք Փենսը՝տիկնոջ հետ, քիչ առաջ ժամանել են Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի:​ Եկեղեցական արարողակարգին ներկա են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ հաղորդումների, չի հետևելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը: «Դա բավական երկարատև միջոցառում է»,-հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռոյթերզը՝ Վաշինգտոնյան այսօրվա միջոցառումների մասին

Սպիտակ տան ու Կապիտոլիումի մերձակայքում անվտանգության առավել խիստ միջոցներ են ձեռնարկվել, հետիոտների ճանապարհները ժամանակավորապես փակվել են: Վաշինգտոնի՝մոտ ութ քառակուսի կիլոմետրանոց կենտրոնը վերահսկելու համար աշխատում է 28 հազար ոստիկան:

Սպիտակ տան նախասրահներից ու պատերից հանվել են նախագահ Օբամայի լուսանկարները՝ դատարկ շրջանակները թողնելով այսօր պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփին:

Պաշտոնավարումն ավարտող Բարաք Օբաման Սպիտակ տանը քիչ առաջ դիմավորել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին ու փոխնախագահ Մայք Փենսին՝ նրանց կանանց հետ: Ֆրանսպրեսի վերջին լուսանկարներում երևում է՝ինչպես է Օբաման դուրս գալիս Օվալաձև սրահից՝ ավանդույթի համաձայն իր հաջորդի համար անձնական նամակ թողնելով նախագահական գրասեղանին:

Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը միասին թեյել էին՝մինչ կմեկնարկեին պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունները:

Օբաման լքում է Սպիտակ տան իր աշխատասենյակը
Օբաման լքում է Սպիտակ տան իր աշխատասենյակը

Ցուցարարները փորձում են խոչընդոտել հանդիսավոր արարողությունները՝արգելափակելով դեպի Վաշինգտոնի կենտրոն տանող ճանապարհները: Առայժմ, սակայն, Թրամփի ընդդիմախոսների այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվում:

Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով

Պաշտոնավարումն ավարտող նախագահ Բարաք Օբաման ու այսօրվանից պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփը՝ կանանց հետ, լուսանկարվել են Սպիտակ տանը՝ երդմնակալության հիմնական միջոցառումներից առաջ:

Մի քանի ժամից մեկնարկող հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Վաշինգտոնի կենտրոն են ժամանում աշխարհի բազմաթիվ նախկին առաջնորդներ ու բարձրաստիճան հյուրեր:

Սպիտակ տնից հեռանալուց առաջ ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահը՝Բարաք Օբաման, ուղերձ է հղել ամերիկացիներին Twitter-ով:

«Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել ձեզ, դուք ինձ դարձրեցիք ավելի լավ առաջնորդ ու ավելի լավ մարդ»:

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը՝ տիկնոջ ՝Լաուրայի հետ, քիչ առաջ ժամանեցին՝մասնակցելու նորընտիր հանրապետական նախագահի պաշտոնամուտին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG