Մատչելիության հղումներ

«Ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց նաև գնդապետ Վանոյանի սպանության համար


Սմբատ Բարսեղյանը ՊՊԾ գնդի տարածքում, 23-ը հուլիսի, 2016թ.
Սմբատ Բարսեղյանը ՊՊԾ գնդի տարածքում, 23-ը հուլիսի, 2016թ.

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Բարսեղյանին այսօր մեղադրանք է առաջադրվել նաև գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար։ Ալումյանն այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, որ երեքշաբթի օրը Բարսեղյանին ներկայացվել էր նաև գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեղադրանք։

Սմբատ Բարսեղյանը, ըստ Ալումյանի, երկու մեղադրանքն էլ չի ընդունում։

«Սասնա ծռեր»-ի անդամին, հիշեցնենք, ավելի վաղ առաջադրվել էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռքբերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելու մեղադրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG