Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունները և լրացումները


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում
ՀՀ նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև 4+4+4 ձևաչափով ընթացող բանակցությունների արդյունքում հունիսի 16-ին ստորագրվեց օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը, ինչից հետո կառավարությունը հավանություն տվեց համապատասխան օրինագծին և այն ներկայացրեց խորհրդարանի արտահերթ նստաշրջանի քննարկմանը: Ազգային ժողովը հունիսի 29-ին նախագիծը ընդունեց առաջին, հաջորդ օրը՝ երկրորդ ընթերցմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG