Մատչելիության հղումներ

Կառավարությունը որոշեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձել


Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձելու մասին օրենսդրական փոփոխությանը։

Ազգային ժողովում «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխության հաստատումից հետո ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չեն վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

Հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէր, այն քննարկվեց արտահերթ կարգով։

Օրեր առաջ, հիշեցնենք, ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, թե ԵՏՄ տարածքից ներկրված մեքենաների համար Հայաստանում 20 տոկոս ավելացված արժեքի հարկի գանձումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պարտավորություններին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն՝ պնդելով, թե Հայաստանի իշխանությունները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ապօրինի կիրառելով ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG