Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը Կարեն Գրիգորյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով


Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ղարաբաղի պաշտպանության նախարարություն այսօր հայտնել էր, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հրազենային վիրավորումից զոհվել ՊԲ զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG