Մատչելիության հղումներ

Սիրիական Հոմսի մզկիթում պայթյունի հետևանքով երեք մարդ Է զոհվել


Հոմս, Սիրիա, արխիվ
Հոմս, Սիրիա, արխիվ

Սիրիայի Հոմս նահանգի մզկիթում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ Է զոհվել, հինգը՝ վիրավորվել, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել է տեղի պաշտոնյան:

Սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ անվտանգության ուժերը շրջափակել են շրջանը, որ հիմնականում ալավիներով է բնակեցված, և հետաքննություն են անցկացնում:

Տեղի իշխանությունները Reuters-ին հայտնել են, որ դա կարող էր պայմանավորված լինել մահապարտ ահաբեկչի կամ այնտեղ տեղադրված պայթուցիկի գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG