Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունն այցելում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:

Կառավարության ղեկավարը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում այսօր բացված ցավակցությունների գրքում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ այսօր Ֆրանսիայի դեսպանություն է այցելել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու գրառում կատարել ցավակցությունների գրքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG