Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր շնորհակալություն է հայտնել անցած շաբաթավերջին Փարիզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իրենց զորակցությունը հայտնած բոլոր անձանց։
Դիվանագիտական առաքելությունը հաղորդագրությունում նշում է, որ դեսպանությունում ցավակցությունների գիրք կբացվի նոյեմբերի 16-ին ժամը 14-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 17-ը։