Մատչելիության հղումներ

Ավստրալիայում հարգանքի տուրք կմատուցեն Boeing-777-ի աղետի զոհերի հիշատակին


Կադր News Corp Australia-ի հրապարակած տեսագրությունից, որտեղ պատկերված է ռուսամետ անջատականը Boeing-777-ի աղետի վայրում 2014-ի հուլիսի 17-ին
Կադր News Corp Australia-ի հրապարակած տեսագրությունից, որտեղ պատկերված է ռուսամետ անջատականը Boeing-777-ի աղետի վայրում 2014-ի հուլիսի 17-ին

Ավստրալիայում այսօր հարգանքի տուրք կմատուցեն Ուկրաինայի օդային տարածքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի աղետի զոհերի հիշատակին։ Զոհված 298 ուղևորներից 38-ը Ավստրալիայի քաղաքացի էին։

Արևմտյան երկրները շարունակում են պնդել՝ կան բավարար ապացույցներ, որ անցած տարվա հուլիսի 17-ին օդանավը կործանվել է Դոնբասի ռուսամետ անջատողականների կողմից՝ Ռուսաստանի հատկացրած հրթիռով։ Ռուսաստանը հերքում է իր հասցեին մեղադրանքները։

Ավստրալական պարբերականներից մեկը տարածել է 17-րոպեանոց մի տեսագրություն, որտեղ Արևելյան Ուկրաինայի զինյալները զարմանում են, որ կործանված ինքնաթիռը ոչ թե ռազմական է, այլ՝ քաղաքացիական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG