Մատչելիության հղումներ

Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, Երևան, 28-ը հունիսի, 2015թ.
Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, Երևան, 28-ը հունիսի, 2015թ.

Բաղրամյան պողոտա

Ցուցարարների թիվը Բաղրամյան պողոտայում նվազում է, նրանց շարքերը նոսրացել են։

Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։

Այս պահին մթնոլորտը ավելի հանգիստ է, բայց կա ներքին լարվածություն. Փաշինյան

Ոստիկանությունը հայտարարեց, որ Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին: Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ. ծնված Արամ Հակոբյան:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է․- «Բաղրամյան պողոտայում այսօր հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը»։ Վարչապետի տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ ուժերն առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ «անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ»:

Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում ասել է, որ հեռախոսով զրուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ․- «Խնդրել և աղաչել եմ Վլադիմիր Գասպարյանին, որ ժողովրդի նկատմամբ բռնություն չգործադրեն»։

«Ո՛չ թալանին»-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում շարունակում են կոչ անել Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին միանալ իրենց։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Քոչարյանը «Ազատության» եթերում հայտարարեց, որ նախաձեռնության անդամների մի մասն են Ազատության հրապարակ գնացել՝ նրանց հետ, ովքեր վախեցել են մնալ Բաղրամյան պողոտայում, իսկ մյուս մասը մնացել են Բաղրամյան պողոտայում։ Սակայն, ըստ նրա, ինչ-որ նոր ձևավորված խումբ, որի անդամները հունիսի 23-ի իրադարձությունների ժամանակ չեն էլ եղել նախաձեռնությունում, օգտվել է առիթից ու խեղաթյուրված ներկայացնելով իրականությունը՝ գլխավորել է Բաղրամյան պողոտայում մնացող ցուցարարներին։

ԱՄՆ-ի դեսպանատունը, անդրադառնալով այս պահին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․- «Մտահոգված ենք լարված իրավիճակով։ Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել»։

Ըստ «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչների կոչով Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարներից մեկի՝ ներկայումս Բաղրամյան պողոտայում մնացող ցուցարարներին առաջնորդողները իրենց անհայտ անձինք են, որոնք որևէ լուրջ դերակատարում չեն ունեցել շարժման մեջ, սակայն ինչ-որ պահի ինչ-ինչ հանգամանքներից օգտվելով՝ գլխավորել են ցուցարարների այդ հատվածը։ Այդ մասին նա ասաց «Ազատության» հետ զրույցում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG