Այս պահին Բաղրամյան պողոտայում են կուտակվել մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Նոր նախաձեռնության անդամները բարձրախոսով կոչ են անում մարդկանց մնալ ցույցի վայրում։
Սարյանի պուրակի, Մոսկովյան փողոցի հատվածում մեծ թվով ոստիկաններ են կուտակված: Նրանք ոստիկանական համազգեստով են և նստած են քաղաքացիական մեքենաներում: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, այնտեղ, որտեղ մոտավորապես ավարտվում էնստացույցը, ոստիկանները երկու գծով շղթա են կազմել:
Քիչ առաջ ոստիկանությունը, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով նաև Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, օղակի մեջ վերցրեց ցուցարարներին՝ արգելելով նրանց տեղաշարժը։ Այժմ երեք պատ կազմած ոստիկանները ողջ երկայնքով փակել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասինց մինչև Մոսկովյան փողոցի սկզբնամասը՝ թույլ չտալով նստացույցին նոր միացող քաղաքացիներին անցնել պատնեշը։
Փաշինյան. Իրավիճակը մի փոքր հանդարտվել է, բայց լարված է մնում
Ոստիկանները մահակներով խփում են վահաններին։
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակում է լարված մնալ, բայց ոստիկանությունը դեռ գործողությունների չի դիմում։ Մարդկանց թիվը ավելացել է։
Կազմակերպիչներին ինչ-ինչ միջոցներով հեռացնելով հարթակից՝ ոստիկանությունը սադրեց իրավիճակը, այս անտեր վիճակը կարող է հանգեցնել քաոսի․ Արգիշտի Կիվիրյան
Իշխանությունները քայլ են կատարել, ուրեմն պետք է քաղաքացիական շարժումն էլ քայլ կատարի։ Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, այստեղ եմ, որ սադրանքներ չլինեն։ Բայց պետք է քայլերով գնանք, խուսափենք ցնցումներից․ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյան
Բաղրամյան պողոտայի և Օպերայի հարակից փողոցները փակ են։
Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ «համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»։