Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ եթե «Միստրալ» ուղղաթիռակիր ռազմանավերը չմատակարարվեն Ռուսաստանին, ապա Փարիզը Մոսկվային կվերադարձնի փոխանցված գումարը։
Երեկ Փարիզում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանակցություններից հետո Օլանդը կրկին նշել է, որ 1.3 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրի հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատրաստվում է քննարկել ապրիլի 24-ին Երևանում։
Հիշեցնենք՝ Ֆրանսիան Ռուսաստանի համար կառուցած երկու ռազմանավերը պատվիրատուին չի փոխանցում՝ պնդելով, որ դա հնարավոր չէ, քանի դեռ Ուկրաինայի արևելքում արյունալի պատերազմ է։