Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսվել է ադրբեջանական բենզինի վաճառքը


Այսօր միայն օրվա ավարտին «Run Oil»-ը սկսեց ադրբեջանական բենզինի վաճառքը:

«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ արդեն Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում՝ Երևանի «Run Oil» -ի բոլոր բենզալցակայաններում ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով, այսինքն՝ նախապես հայտարարված 440 դրամից ավելի էժան:

«Սկզբում մենք նախնական գին էիք հնչեցրել, բայց հաշվարկներից հետո հնարավորություն եղավ բենզինի գինը սահմանել 430 դրամ» ,- ասաց «Մեգա Թրեյդի» տնօրենը՝ վստահեցնելով, որ վաճառքը միայն երեկոյան են սկսել՝ կազմակերպչական հարցերով պայմանավորված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG