Մատչելիության հղումներ

Օլանդը ևս պատրաստվում է Երևանում հանդիպել Պուտինին


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, փետրվար, 2015թ․
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, փետրվար, 2015թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ պատրաստվում է ֆրանսիական արտադրության «Միստրալ» ուղղաթիռակիր ռազմանավերը Մոսկվային մատակարարելու հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Երևանում:

«Դա դեռևս քննարկումների առարկա է, որի շուրջ շարունակում ենք բանակցությունները՝ լուծում գտնելու համար: Ուրբաթ օրը ես մեկնում եմ Հայաստան, և այդ առիթով է, որ հանդիպելու եմ նախագահ Պուտինին», - ասել է Օլանդը ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ֆրանսիան Ռուսաստանի համար 1 միլիարդ 200 միլիոն եվրոյով կառուցած երկու ռազմանավերը պատվիրատուին չի փոխանցում՝ պնդելով, որ դա հնարավոր չէ, քանի դեռ Ուկրաինայի արևելքում արյունալի պատերազմ է։

Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին Կրեմլի խոսնակն էր հայտարարել, որ Պուտինը և Օլանդը Երևանում են լինելու միաժամանակ, ուստի նրանց շփումները չեն բացառվում: Ֆրանսիայի արտգործնախարարությունն էլ ավելի վաղ հաստատել էր, որ երկրի նախագահը ապրիլի 24-ին լինելու է Երևանում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG