Մատչելիության հղումներ

Շտայնմայեր. Պուտինը Մեծ յոթնյակի գագաթնաժողովին չի հրավիրվի


Բելգիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովը Բյուսելում, հունիս, 2015թ.
Բելգիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովը Բյուսելում, հունիս, 2015թ.

Die Welt պարբերականի այսօրվա համարում հրապարակված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հրավիրելու այս տարվա հունիսին Բավարիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։

Պուտինին հրավիրելու կոչով հանդես է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունը։

Շտայնմայերն այդ առիթով պարբերականին ասել է, որ ոչ ոք չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանը, սակայն Ղրիմի բռնակցումից հետո չի կարելի ձևացնել, թե ոչինչ չի փոխվել, և շարունակել համագործակցությունը հին ձևով։

«Մեծ յոթնյակից Մեծ ութնյակի վերադառնալու ուղին անցնում է Ուկրաինայի միասնությունը հարգելու և մինսկյան պայմանագիրը կատարելու ճանապարհով»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Մեծ յոթնյակի կազմում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարները։

Նախքան Ուկրաինայի իրադարձությունները, աշխարհի արդյունաբերական առաջատար երկրների ղեկավարների այդ ոչ պաշտոնական խմբում էր նաև Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG