Մատչելիության հղումներ

Վաղը Փարիզում տեղի կունենա «նորմանդական քառյակ»-ի քաղաքական տնօրենների հանդիպումը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ.

Մարտի 25-ին Փարիզում տեղի կունենա «նորմանդական քառյակ»-ի քաղաքական տնօրենների հանդիպումը, ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ հասունացել է պահը «նորմանդական քառյակ»-ում քննարկելու Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը՝ ընդգծելով, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելով՝ Կիևը խախտում է Մինսկի համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG