Մատչելիության հղումներ

Մելիք Մանուկյանը ետ վերցրեց մանդատից հրաժարվելու դիմումը


ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը («Շշի Մելո») ետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը, որ ներկայացրել էր երկու շաբաթ առաջ:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորը կարող է մանդատից հրաժարվելու դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում, իսկ եթե դա չանի` դիմումը կհամարվի ընդունված, և նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG