Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավոր Մելիք Մանուկյանը հրաժարվում է մանդատից


ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը («Շշի Մելո») մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորը կարող է մանդատից հրաժարվելու դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում, իսկ եթե դա չանի` դիմումը կհամարվի ընդունված, և նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG