Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է եզդի գործիչների հետ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյան, արխիվ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյան, արխիվ

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են հայ և եզդիական համայնքային և ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը և ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները նաև անդրադարձել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների ներքո ազգային և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման շուրջ քայլերի համադրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG