Մատչելիության հղումներ

Եզդիների ազգային միավորման խորհրդի նախագահ Ամո Շարոյանը Վաշինգտոնում է


Ստրկությունից ազատված Իրաքի եզդիներ, 16-ը հունվարի, 2015թ.
Ստրկությունից ազատված Իրաքի եզդիներ, 16-ը հունվարի, 2015թ.

Նրա խոսքով, շուրջ 5 հազար եզդիներ գերության մեջ են, և նրանց ազատումը պետք է լինի առաջնահերթություն։

Իրաքի կառավարությունը, դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, դատապարտել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ եզդիների հանդեպ բռնությունները ցեղասպանություն որակելով։

Եզդիների խնդիրները բարձրաձայնելու նպատակով Վաշինգտոնում է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։ Նա նշեց, որ շուրջ 5 հազար եզդիներ գերության մեջ են, և նրանց ազատումը պետք է լինի առաջնահերթություն։

Հարցին, թե հայ ժողովուրդը որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ ինչպե՞ս է արձագանքում եզդիների խնդրին, Շարոյանը պատասխանեց, որ հայերն ու եզդիները նման ճակատագիր ունեցող ժողովուրդներ են, և Հայաստանի հասարակությունը սրտացավ է արձագանքում եզդիների խնդրին։

Եզդիների նկատմամբ բռնությունները կենտրոնացած են Հյուսիսային Իրաքի 800-հազարանոց եզդի բնակչություն ունեցող Շանգալի շրջանում։ Ըստ Շարոյանի, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների նպատակը եզդիների տեղահանումն է։

Շարոյանը փոխանցեց, որ Վաշինգտոն այցի շրջանակում խոսելու է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ընդունումը հետագա ցեղասպանությունների կանխման առաջին քայլն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG