Մատչելիության հղումներ

Յուրի Ջավադյանը նշանակվեց անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի տնօրեն


Տնտեսական գիտությունների թեկնածու Յուրի Ջավադյան, արխիվ
Տնտեսական գիտությունների թեկնածու Յուրի Ջավադյան, արխիվ

Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, տնտեսական գիտությունների թեկնածու Յուրի Ջավադյանը նշանակվեց Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) նոր գործադիր տնօրեն։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ջավադյանի թեկնածությունը միաձայն հաստատվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում, որը նախագահել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Այս պաշտոնը նախկինում զբաղեցրել է Վլադիմիր Մովսիսյանը: Նա վախճանվեց սույն թվականի նոյեմբերի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG