Մատչելիության հղումներ

Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր արարողության ժամանակ Վլադիմիր Մովսիսյանին է հանձնում Պատվո շքանշանը, Երևան, 16-ը նոյեմբերի, 2013թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր արարողության ժամանակ Վլադիմիր Մովսիսյանին է հանձնում Պատվո շքանշանը, Երևան, 16-ը նոյեմբերի, 2013թ․

Այսօր մահացել է Հայաստանի երկարամյա պետական, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործչի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

1978-84 թվականներին Վլադիմիր Մովսիսյանը եղել է խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1984-90 թվականներին՝ առաջին տեղակալ, 1990-ին՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար՝ վերջինը, ով կառավարել է խորհրդային Հայաստանը: Անկախացած Հայաստանում ևս Մովսիսյանը մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Փախստականների հարցերով պետական վարչության պետ, Գեղարքունիքի մարզպետ, գյուղատնտեսության նախարար, վարչապետի խորհրդական, Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, 2012-ից երկրի նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահն էր, 2009-ից՝ Հանրային խորհրդի անդամ:

Մեկ տարի առաջ, երբ լրացավ Վլադիմիր Մովսիսյանի ծննդյան 80-ամյակը, նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրեց Պատվո շքանշանով:

Ականավոր պետական գործչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյաներ և հասարակական-քաղաքական գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG