Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահը այցելեց Ղարաբաղ


Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․
Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուրբաթ օրը Ստեփանակերտում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

«Ես իրոք երջանիկ եմ, որ կարողացա այցելել ձեր գեղեցիկ երկիրը», - շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո հայտարարեց Ուորլիքը:

«Բոլոր հանդիպումների ժամանակ ուզում եմ մի քայլ առաջ նայել և տեսնել, թե ինչ հնարավորություններ կան ավելի կայուն խաղաղության հասնելու համար», - ասաց ամերիկացի համանախագահը՝ խոսելով կողմերի միջև խաղաղության հասնելու, փոխադարձ վստահություն հաստատելու հնարավորությունների մասին:

«Մեր հիմնական առաքելությունն է կողմերի միջև շփման խողովակների բացելը: Եթե իրոք մենք կարողանանք հասնել վերջնական խաղաղության, բնական է, որ պիտի զարգացնենք փոխադարձ վստահությունը բոլոր այն մարդկանց միջև, ովքեր ապրում են այստեղ», - հայտարարեց Ջեյմս Ուորլիքը, ով լրագրողների հետ հանդիպումից հետո շտապեց մասնակցել շփման գծի դիտարկմանը:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ


Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG