Չեխիայի հավաքականից 0-3 հաշվով պարտություն կրելուց հետո հավաքականի շուրջ իրավիճակը լարված էր: Նախ խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ որոշ ֆուտբոլիստներ խաղում են ոչ թե հավաքականի, այլ իրենց անձնական հաջողության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց, որը սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չընդունեց:
Երեկ մարզումից հետո հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, անդրադարձավ նաեւ Մխիթարյանի հայտարարությանը. - «Հավանաբար խաղից հետո էմոցիաների ազդեցության տակ է ասել: Իմ դիտարկմամբ` հավաքականում նման խաղաոճ ունեցող չկա», - ասաց նա:
Այժմ Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի գավաթի առաջնության ընտրական փուլի իր խմբում Չեխիայից պարտություն կրելուց հետո նախավերջին հորիզոնականում է հայտնվել: Շատ ֆուտբոլային մասնագետներ կարծիք էին հայտնել, որ այս պարտությունից հետո մեր հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու բոլոր հույսերը մարեցին:
Մարկոսը ասաց, որ հավաքականի ֆուտբոլիստները այդպես չեն կարծում. - «Ամեն ինչ անցավ, մենք պատրաստվում ենք առաջիկա վճռորոշ երկու խաղերին, կարեւոր է, որ այդ խաղերում 6 միավոր վաստակենք»:
Երկուշաբթի տեղի ունեցած բաց մարզումից հետո լրագրողների հետ զրուցեց հավաքականի նորեկ, հոլանդական «Էմմեն»-ի ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը: Նա նախ խոստովանեց, որ իր համար անակնկալ էր հավաքականի` նման բարձրակարգ տեխնիկական կենտրոն ունենալու փաստը, հետո էլ գնահատելով ֆուտբոլիստներին, ասաց, որ լավ թիմ է ստեղծվել, եւ իրենք կարող են հաղթանակ տանել առաջիկա խաղերում:
2014 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 7-ին, ժամը 20:00-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Մալթայի հավաքականին: