Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը երեքշաբթի օրը կայացած Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունով հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարդան Մինասյանը հաստատեց այս լուրը` հավելելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում:

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Երբեւէ լսել եք ինձանից: Մենք մեր առջեւ նման խնդիր չէինք դրել, որ անպայման գնանք», - Չեխիայի հավաքականի հետ խաղից հետո ասել էր Մինասյանը:

Մարզչի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Սոցցանցերում հայ ֆուտբոլասերները հավաքականի պարտության մեջ մեղադրում էին հենց Միանսյանին, հարց էին բարձրացնում, թե ինչպես է ստացվում, որ այսպիսի հրաշալի ռմբարկուներ ունենք, ովքեր փայլում են իրենց թիմերում, բայց հավաքականի կազմում ցածր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում:

Վաղը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը կքննարկի ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն:

Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է ընդունել Վարդան Մինասյանի դիմումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG