Մատչելիության հղումներ

Միջնորդները կրկին անցան Ադրբեջանի տարածք


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր կրկին հատել են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ շփման գիծը` Ղարաբաղի տարածքից անցնելով Ադրբեջանի տարածք:

Ինչպես հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը, միջնորդները մեկնել են դեպի Բարդա` շփման գծում Աղդամ - Բարդա ճանապարհի ուղղությամբ ԵԱՀԿ-ի առաքելության անցկացրած դիտարկման ընթացքում:

Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի տարածքից Լեռնային Ղարաբաղի տարածք էին անցել ադրբեջանական Թերթերի շրջանը Ղարաբաղի Մարտակերտի շրջանին կապող ճանապարհին նախօրեին ԵԱՀԿ-ի առաքելության իրականացրած դիտարկման ընթացքում:

Մինսկի խմբի միջնորդները մոտ երկու շաբաթ առաջ էին Ստեփանակերտում եւ Երեւանում հանդիպել Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարներին, այնուհետեւ մեկնել էին տարածաշրջանից` մահմեդական տոներից հետո Ադրբեջան այցելելու համար: Երեք օր առաջ համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG