Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները բանակցել են ԼՂ նախագահի հետ


Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում բանակցում են ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ, Ստեփանակարտ, 19-ը մարտի, 2013թ.
Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում բանակցում են ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ, Ստեփանակարտ, 19-ը մարտի, 2013թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցելությունն այս անգամ սկսել են Լեռնային Ղարաբաղից: Այսօր նրանք Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ:

Ամերիկացի համանախագահ Յան Քելլին, ով առաջին անգամ է Լեռնային Ղարաբաղում, հայտարարեց, որ ուրախ է գտնվել Ստեփանակերտում եւ ներկայացնել իր երկիրը այս կարեւոր խմբի շրջանակներում. - «Ես այստեղ եմ ՝ լսելու համար իշխանություններին, թե ինչով կարող ենք օգտակար լինել եւ օգնել»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանի եւ մասնավորապես ԼՂ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի խնդրի լուծումը, Յան Քելլին հայտարարեց. - «Մենք ուզում ենք նպաստել խաղաղ կարգավորմանը»:

Ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը իր հերթին նշեց, որ օդանավակայանի շուրջ գործընթացը շարունակվում է, եւ որ դեռ շատ վաղ է խոսել մանրամասների մասին. - «Բայց հավատացած եղեք՝ մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ եւ ունենք կոնկրետ առաջարկներ, որոնք քննարկում ենք կողմերի հետ»:

Վաղը համանախագահները Երեւանում հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ Ադրբեջանում լինելու են ապրիլին՝ մահմեդական տոներից հետո:

«Եվ մեր այցելություններից հետո մենք հրապարակելու ենք մեր ավանդական հայտարարությունը, որում կլինեն մի շարք հարցերի պատասխաններ»,- հավելեց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG