Մատչելիության հղումներ

Միջնորդները դիտարկման ընթացքում անցան Ղարաբաղ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում` Մարտակերտի մոտ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում` Մարտակերտի մոտ, արխիվ
ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր դիտարկում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելային հատվածում` Ադրբեջանի Թերթերի շրջանը Ղարաբաղի Մարտակերտի շրջանին կապող ճանապարհին:

Դիտարկման ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի տարածքից անցել են Լեռնային Ղարաբաղի տարածք:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` դիտարկման ժամանակ միջադեպեր չեն արձանագրվել:

Նախատեսվում է, որ Մինսկի խմբի միջնորդները Ադրբեջան կվերադառնան վաղը շփման գծի Աղդամի հատվածում իրականացվելիք դիտարկման ժամանակ:

Մինսկի խմբի միջնորդները մոտ երկու շաբաթ առաջ էին Ստեփանակերտում եւ Երեւանում հանդիպել Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարներին, այնուհետեւ մեկնել էին տարածաշրջանից` մահմեդական տոներից հետո Ադրբեջան այցելելու համար: Երկու օր առաջ համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG