Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները:

Միջնորդները մտադիր են Բաքվից մեկնել Ստեփանակերտ` ոտքով հատելով շփման գիծը: Ըստ ադրբեջանական լրատվական գործակալությունների, շփման գծի հյուսիսային հատվածում վաղը նախատեսված ԵԱՀԿ-ի դիտարկման ընթացքում համանախագահները Ադրբեջանի Թերթերի շրջանից կանցնեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան, իսկ ապրիլի 5-ին շփման գծի Աղդամի հատվածում դիտարկման ժամանակ կվերադառնան Ադրբեջան:

Մինսկի խմբի միջնորդները շուրջ տասն օր առաջ էին Ստեփանակերտում եւ Երեւանում հանդիպել Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարներին, այնուհետեւ մեկնել էին տարածաշրջանից` մահմեդական տոներից հետո Ադրբեջան այցելելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG