Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր դիմեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հարցով։
Ժամը 15:45-ի սահմաններում նա անձամբ մտավ դատարանի շենք՝ ներկայացնելու դիմումը։
Մինչ դիմումը ներկայացնելը լրագրողների հետ զրույցում Հայրիկյանը ընդգծեց, որ հունվարի 31-ին իր դեմ կատարված մահափորձի հետեւանքով տասը օր զրկված է եղել քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից։
Այդուհանդերձ, նա պատրաստակամություն հայտնեց ետ վերցնել դիմումը Սահմանադրական դատարանից, եթե առաջիկա երկու օրերին ընդդիմադիր թեկնածուները միավորվեն։
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի հայտնեց, որ դատարանը թեկնածուի դիմումով վերջնական որոշում պետք է կայացնի չորս օրվա ընթացքում, ընդ որում, կայացվելու է երկու որոշում՝ դիմումը քննության ընդունելու, ապա՝ այն բավարարելու կամ չբավարարելու վերաբերյալ։ Առաջին որոշումը կկայացվի 24 ժամվա ընթացքում։
Հայրիկյանի կողմից դիմումը ետ վերցնելու հնարավորության վերաբերյալ Հարությունյանը ընդգծեց, որ նա կարող է ետ վերցնել դիմումը մեկ օրվա ընթացքում, այլապես դրա քննությունը կարող է շարունակվել նույնիսկ թեկնածուի ցանկության բացակայության դեպքում՝ «ելնելով հարցի կարեւորության աստիճանից»։
Հովհաննես Մովսիսյան
Մանրամասները տե՛ս այստեղ։