ԲՀԿ-ի ղեկավար ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարեց, թե պարտադիր չէ, որ Գագիկ Ծառուկյանը հատուկ հայտարարություն անի 2011 թվականին ստորագրված կոալիցիան հուշագրի վերաբերյալ:
«Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ուժի մեջ է առ այս պահը Սեւրի պայմանագիրը: Եթե փորձենք շարունակել Տիգրան Սարգսյանի տրամաբանությունը, ապա պիտի ասենք, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ, եւ ելնելով այդ տրամաբանությունից, նա ուղղակիորեն պարտավոր է պաշտպանել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը», - հավելեց Զոհրաբյանը:
Հարցին, թե արդյոք բացառում է, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, Զոհրաբյանն արձագանքեց. - «Իմ անձնական դիրքորոշմամբ, «Բարգավաճ Հայաստան»-ը պիտի մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»:
Աստղիկ Բեդեւյան
Ավելի մանրամասն տե'ս այստեղ: