Այսօր Գերմանիա մեկնեցին 116 հայ խաղաղապահներ, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն Ամերիկայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականների հետ միասին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, հայկական ստորաբաժանումը կանցնի երեքշաբաթյա ուսուցում եւ կվերադառնա Հայաստան սեպտեմբերի 4-ին:
Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` ՈՒրոշեւաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
Հայաստանը Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2004 թվականից եւ անցած ողջ ընթացքում Կոսովո է ուղարկել ավելի քան 600 զինվոր:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այս պահին Կոսովոյում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 36 հայ զինվորներ: Նրանք Կոսովո են մեկնել այս տարվա հուլիսին` 6 ամիս ժամկետով: 126 հայ խաղաղապահներ այս պահին առաքելություն են իրականացնում Աֆղանստանում:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում առաջընթաց է արձանագրվել Հայաստանի եւ Արեւմուտքի ռազմական կառույցների միջեւ համագործակցության հարցում:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ավելի սերտ աշխատանքային հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի հետ` այդ թվում մասնակցելով խաղաղարար գործողությունների Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: Սա նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանը ռազմավարական առումով ավելի կարեւոր է, քան անցյալում եւ ավելի մեծ մասնակցություն ունի տարածաշրջանային անվտանգության եւ կայունության գործում: Սա Հայաստանի համար ե’ւ շահավետ է, ե’ւ առավելություն», - հավելեց Կիրակոսյանը:
Նրա համոզմամբ` Հայաստան - ՆԱՏՕ սերտացող հարաբերությունները չեն կարող ազդել Հայաստան- Ռուսաստան հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանը գտել է «հավասարակշռությունը պահելու խելամիտ ձեւը», եւ Ռուսաստանի հետ վստահելի համագործակցությունը չի կարող բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա: Ավելին` Հայաստանը այս երկուսի միջեւ «արժեքավոր կամուրջ լինելու դերակատարում ունի»:
Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, թե խաղաղապահ առաքելություններին մասնակցելը եւ արեւմտյան փորձը Հայաստանի բանակին տալիս է «շատ արժեքավոր եւ պրակտիկ փորձառություն». բոլոր հայ խաղաղապահները, վերադառնալով Հայաստան, օգնում են «մեր բանակը դարձնել ավելի ուժեղ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերլուծաբանը նաեւ իր մտահոգությունը հնչեցրեց բանակում մահվան դեպքերի կապակցությամբ` դա անվանելով «լուրջ մարտահրավեր» Հայաստանի զինված ուժերի համար:
«Անհրաժեշտ են խիստ կարգապահություն եւ լուրջ բարեփոխումներ` վերջ տալու համար հայ զինվորների նկատմամբ կիրառվող անընդունելի դաժան վերաբերմունքն ու մահերը բանակում», - ասաց նա` հավելելով, որ սա առաջնային խնդիր պետք է լինի երկրի կառավարության համար: