Մատչելիության հղումներ

Հայաստանում է ամերիկացի զինվորականների պատվիրակությունը


Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը:

Մարկ Հարթլինգին ընդունել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Պաշտպանության նախարարությանը փոխանցում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են «Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստմանը, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի կողմից կազմակերպվող բազմազգ զորավարժանքներին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Գեներալ-լեյտենանտ Հարթլինգի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ ներկա գտնվել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հերթապահության կազմակերպման վարժանքին, ինչպես նաև արտերկրում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կողմից իրականացվող առաքելության տարրերի ցուցադրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG