Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվեցին ԲՀԿ-ական փոխնախարարը եւ փոխմարզպետը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով, Ռուբեն Սինոյանը ազատվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի, Մանաֆաս Առաքելյանը` Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոններից` իրենց դիմումների համաձայն։ Այդ մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Սինոյանը եւ Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ են եւ ԲՀԿ-ական երեք այլ պաշտոնյաների հետ հրաժարական էին ներկայացրել անցած ուրբաթ օրը։

Վարչապետը շաբաթավերջին արդեն ընդունել էր ԲՀԿ-ական երկու փոխնախարարների եւ մեկ փոխմարզպետի հրաժարականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG