Մատչելիության հղումներ

Երկու փոխնախարարները ազատվեցին պաշտոններից


Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով` Վարդան Կարապետյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի, Ռոմիկ Տիգրանյանը` արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոններից` իրենց դիմումների համաձայն: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ռոմիկ Տիգրանյանը եւ Վարդան Կարապետյանը, ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Ռուբեն Սինոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ են եւ ԲՀԿ-ական երկու փոխմարզպետների հետ հրաժարական էին ներկայացրել անցած ուրբաթ օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG