Մատչելիության հղումներ

Ջեյմս Հոլմսին մահապատիժ է սպառնում


ԱՄՆ-ի Քոլորադո նահանգի դատարանը 142 կետով մեղադրանք է առաջադրել Դենվերի Ավրորա արվարձանի կինոթատրոնում սպանությունների համար ձերբակալված Ջեյմս Հոլմսի նկատմամբ։

Հուլիսի 20-ի հարձակման հետեւանքով սպանված 12 անձանցից յուրաքանչյուրի համար Հոլմսին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված եւ ծայրահեղ անզգուշությամբ սպանություն կատարելու հատկանիշներով, իսկ 58 վիրավորվածներից յուրաքանչյուրի մասով Հոլմսին մեղսագրվում է սպանության փորձ։

Ջեյմս Հոլմսին մեղադրանք է առաջադրվել նաեւ պայթուցիկ կամ դյուրավառ իրեր պահելու, սպանության նպատակով զենք պահելու համար։

Եթե 24-ամյա ամերիկացին մեղավոր ճանաչվելի, ապա հնարավոր է, որ նա դատապարտվի մահապատժի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG