Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր եւ վիրավորներ Դենվերի կինոթատրոնում հնչած կրակոցներից


Առնվազն 12 մարդ զոհվել եւ մի քանի տասնյակը վիրավորվել են ամերիկյան Քոլորադո նահանգի Դենվեր քաղաքի կինոթատրոնում Բեթմենի մասին նոր ֆիլմի ցուցադրության ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով։

BBC-ի փոխանցմամբ՝ չորս հիվանդանոց է տեղափոխվել շուրջ հինգ տասնյակ մարդ, որոնցից ոմանք՝ ծանր վիճակում։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերից կես ժամ անց։ Ականատեսների վկայությամբ՝ հակագազով մի տղամարդ նախ գազի բալոն է շպրտել, ապա՝ կրակ բացել հանդիսատեսների վրա։

Տեղի ունեցածի կապակցությամբ կինոթատրոնի մոտակայքում ձերբակալվել է Քոլորադոյի համալսարանի բժշկագիտության դպրոցի նախկին ուսանող, Օրորա քաղաքի բնակիչ 24-ամյա Ջեյմս Հոլմսը, որի մոտ ինքնաձիգ, ատրճանակ եւ դանակ է հայտնաբերվել։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ցնցված է կատարվածից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG