Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր Բաքվում վստահություն է հայտնել, որ «Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ համաձայնությունները ձեռք կբերվեն»։
«Տեղի է ունենում նորմալ բանակցային գործընթաց։ Շատ տարաձայնություններ վերացվել են, մնում է եւս մի քանի հարց, որոնք պետք է լրամշակել եւ գտնել համաձայնեցված փոխադարձաբար ընդունելի լուծում։ Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Մատվիենկոն Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի։
«Ուրախ ենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը զարգանում է ամենատարբեր ոլորտներում եւ ուղղություններով», - ասել է Վալենտինա Մատվիենկոն։