Մատչելիության հղումներ

Թուլուզի ահաբեկիչը դեռ ձերբակալված չէ


Ֆրանսիական ոստիկանությունը ժամեր առաջ հերթական փորձն է կատարել` ձերբակալելու Թուլուզ քաղաքում սպանություններ կատարելու մեջ մեղադրվող 24-ամյա Մոհամեդ Մերային։

Այդ փորձերին Ֆրանսիայի քաղաքացի, իսլամիստ, «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունեցող Մերան պատասխանել է կրակահերթով։

Երկու ոստիկաններ վիրավորվել են։

Ոստիկանությունը զգուշանում է ահաբեկչին ոչնչացնելուց։

Երկուշաբթի օրը Թուլուզում` հրեական դպրոցի մոտակայքում արձակված կրակոցների հետեւանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երեքը` երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG