Մատչելիության հղումներ

Թուլուզում հրեական դպրոցի մոտ արձակված կրակոցներից չորս մարդ է զոհվել


Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում անհայտ անձը հրազենից կրակ է բաց արել հրեական դպրոցի մոտակայքում, նախնական տվյալներով` զոհվել է չորս մարդ, որոնցից երեքը` երեխաներ:

Ականատեսների վկայությամբ` կրակողը փախուստի է դիմել մոպեդով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հանձնարարել է ուժեղացնել հրեական դպրոցների անվտանգությունը:

Տեղի ունեցածի կապակցությամբ Թուլուզ է մեկնել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG