Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 150 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` հունվարի 29-ից փետրվարի 4-ը ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ։

«Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։

«Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն կատարել են իրենց ծառայողական պարտականություններն ու իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն», - տեղեկացնում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Պաշտպանության բանակը երեկ հաղորդել էր, որ փետրվարի 2-ին շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ստացած հրազենային վիրավորումից մահացել է 20-ամյա զինվոր Կառլեն Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG