Մատչելիության հղումներ

Շփման գծում զոհվել է ժամկետային զինծառայող


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը:

«Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG